
Israel Defense պարբերականը փոխանցում է, որ իրանական իշխանությունները շարունակում են արտասահմանից գնել նոր զինատեսակներ, ինչպես նաև ընդլայնել սեփական զենիթա-հրթիռային համալիրների արտադրությունը: Պարբերականն ընդգծում է, որ Իրանն իր դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պայմաններում ժամանակ չի կորցնում. հավաստի աղբյուրները վկայում են, որ Իրանը սկսել է “Շահին” տիպի իր առաջադեմ զենիթա-հրթիռային համալիրների արտադրություն: Ըստ իրանական կողմի՝ այդ հրթիռն ունակ է մինչև 40 կիլոմետր բարձրության վրա խոցել թշնամական ինքնաթիռը: Թեև Իրանը պնդում է, որ ինքնուրույն է մշակել այս նոր հրթիռը, սակայն իսրայելական կողմի գնահատմամբ՝ առանց օտար տեխնոլոգիական միջամտության Իրանին չէր հաջողվի միայնակ գլուխ բերել այս նախագիծը: