
Մարտի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Վերին գետաշեն-Մադինա, Ախպրաձոր, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Արագած, Սարալանջ, Նիգավան, Ծաղկաշեն, Վարդաբլուր, Ձորագլուխ, Երնջատափ, Բերքառատ, Սիփան, Ավշեն, Լեռնապար, Միջնատուն, Շենկան և Ճարճակիս գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: