
Այսօր, ժամը 14:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը հայաստանյան 11 դպրոցների կհանձնեն մրցանակներ` պատվոգրեր և համակարգչային տեխնիկա` “Դպրոցների աղետներին պատրաստվածության պլանի մշակման” ծրագրի շրջանակում: