
Ինչպես տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանը, ի պատասխան պաղեստինցի զինյալների կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման` Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Պաղեստինի բժիշկների տվյալներով` Գազա և Հան-Յունիս քաղաքներին հասցված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ վերջին 3 օրում Գազայում զոհված պաղեստինցիների քանակը հասնում է 20-ի, որոնց զգալի մասը տարբեր ծայրահեղական խմբավորումների գրոհայիններ են: Կրակոցների համար պատասխանատվություն են կրում “Իսլամական ջիհադ” և “Դիմակայության ժողովրդական հանձնաժողովներ” խմբավորումները, բայց ոչ ՀԱՄԱՍը, որի ղեկավարում է Գազայի հատվածը: