Չինական Ուսի քաղաքից 30-ամյա Լինգ Լեն զրկվել է ձեռքից` անհաջող շրջադարձի և մեքենայի շրջման պատճառով. տեղեկացնում է Daily Mail-ը:
Ականատեսների խոսքով՝ կինը երթևեկել է քաղաքում ձեռքը մեքենայից դուրս հանած վիճակում: Շոգի պատճառով անցորդներից շտերն էին երթևեկում իջեցված ապակիներով:
Հանկարծ Լեի մեքենան չի կարողացել շրջադարձ կատարել և շրջվել է: Կինը չի հասցրել քաշել ձեռքը: Բարեբախտաբար, փրկարարները մոտ են եղել և կարողացել են օգնել նրան: Սակայն երբ օգնության հասած մարդիկ ետ են շրջել մեքենան, կինը խորը շոկի մեջ է եղել և սարսափահար սևեռվել իր մարմնի այն հատվածին, ուր նախկինում եղել է նրա ձեռքը: Չինացի կինը անհապաղ հիվանդանոց է տեղափոխվել:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ձեռքը փրկել չի հաջողվել: