
“Ինտերֆաքս” գործակալությունը՝ վկայակոչելով “Ֆրանս 2” հեռուստաընկերությանը, գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին քննադատել է ԵՄ միգրացիոն քաղաքականությունն ու սպառանցել միջոցներ ձեռնարկել, եթե այդ ոլորտում փոփոխություններ չլինեն: “Ֆրանսիան կդադարեցնի Շենգենյան համաձայնագրերին իր մասնակցությունը, եթե միգրանտների դեմ ԵՄ սահմանների ամրապնդման առումով առաջընթաց չլինի”,-կիրակի հայտարարել է Սարկոզին իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Աղբյուրը հիշեցնում է, որ Սարկոզին ավելի վաղ հայտարարել էր, որ ուզում է կրկնակի կրճատել Ֆրանսիայի տարածք մտնող միգրանտների թիվը՝ այն հասցնելով տարեկան 100 հազարի: Սարկոզին նաև առաջարկել է սահմանափակումներ կիրառել, որպեսզի օտարերկրացիները չկարողանան օգտվել անապահովների համար նախատեսված սոցիալական օգնությունից: