Այս ֆիլմերը թույլ են տալիս ամեն ինչին նայել այլ կողմից և հետք են թողնում հետագա ամբողջ կյանքի վրա: Դրանք դիտելուց հետո ձեր մոտ կառաջանա հիացական զգացմունք և ձեզ կզգաք մասնակից տիեզերական գաղափարին:
AdMe-ն ներկայացրել է ֆիլմեր, որոնցում գլխավորը սյուժետն է. այն առաջին անգամից հասկանալը բարդ է:
«Մարտական ակումբ»՝ Fight Club
Մի հրաշալի օր մի մեծ համակարգի փոքրիկ մարդը, խճճվելով կենցաղային կենսակերպի ցանցի մեջ, ինքնաթիռում հանդիպում է Թայլեր Դարդենին՝ օճառի առևտրականին: Եվ այդ ճակատագրական հանդիպումից հետո հասարակ քարտուղարի կյանքը փոխվում է արմատապես:
«Անիծվածների կղզին» `Shutter Island
Երկու դաշնային մարշալներ՝ Թեդի Դենիելսը և Չակ Օուլը, գտնվում են առանձնապես ծանր հանցագործների համար նախատեսված հոգեբուժարանում, որպեսզի հետաքննեն կալանավորներից մեկի խորհրդավոր անհետացումը:
Հասարակ հետաքննության ընթացքում տեղի է ունենում փոթորիկ, որը կղզին (այնտեղ տեղակայված էր կլինիկան) հեռացնում է ցամաքից, իսկ հանդիսատեսին՝ իրականությունից: Կղզում մի բան այն չէ, և բոլորը գիտեն այդ մասին…
«Բաճկոն»՝ The Jacket
Ջո Սթարքսը՝ պատերազմի վետերանը, ունի ամուր բնավորություն և բարի աչքեր: Նա ընկնում է հոգեբուժարան՝ մեղադրվելով հանցագործությունների մեջ, որոնց չի կատարել:
«Պարոն Ոչ ոք»՝ Mr. Nobody
Երեխան սիրում է հոր, նունքան ուժեղ նա սիրում նաև մորը: Երեխան, սակայն, պարտավոր է ընտրություն կատարել, որից կախված է նրա ողջ կյանքը, ինչի մասին նա ավելի շատ է տեղյակ, քան իր ծնողները: Դա պա՞րգև է, թե՞ անեծք: Իսկ դա ունի՞ որևէ նշանակություն: Նա գիտի, թե ինչի է սպասում: Ցանկանո՞ւմ է նա դա: Դժվար թե:
«13-րդ հարկ»՝ The Thirteenth Floor
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը ստեղծել է համակարգ, որը թույլ է տալիս մարդուն հայտնվել վիրտուալ իրականությունում, որը ներկայացնում է Նյու Յորքը XX դարի 30-ական թվականներին: Չսպասելով իր գյուտի վերջնական կայացմանը՝ երիտասարդը «մեկնում» է կարճատև շրջագայության՝ իր սեքսուալ ցանկությունների ետևից:
«Շատրվան»՝ The Fountain
Երեք պատմություններ՝ երեք տարբեր ժամանակահատվածներում. պատմություններ՝ մեկ մարդու զգացմունքների անշահախնդրության մասին: Յուրաքանչյուր պատմություն կարող է արժանանալ առանձին ֆիլմի, և յուրաքանչյուրը կարող է արժանանալ Օսկարի միայն անկեղծության, միայն սիրո համար:
«Տրումանի շոուն»՝ The Truman Show
Դուք չեք տեսնի այստեղ արջեր հեծանիվի վրա: Ծաղրածուներ ևս չկան: Կա միայն Տրումանը, ով ապրում է հեռուստացույցում: Նրա աշխարհում առհասարակ բացակայում է դաժանություն, արցունք և ցինիզմ: Դուք կարող եք նրան կարեկցել կամ նախանձել: Լացել կամ ծիծաղել: Այս շոուն մշտապես կմնա ձեր հիշողությունում:
«Հիշի՛ր»՝ Memento
Երիտասարդ Լեոնարդն ունի հազվագյուտ հիվանդություն. կարճաժամկետ հիշողության կորուստ: Նա հիշում է ամեն ինչ՝ անգամ X օրը. իր կնոջ մահվան օրը, սակայն տեղյակ չէ, թե որտեղ է գիշերել երեկ և ովքեր են իրեն շրջապատում: Այդ ախտորոշմամբ մարդիկ գտնվում են բուժհաստատություններում, սակայն Լեոնարդոն նպատակ ունի. նա պետք է վրեժխնդիր լինի կնոջ սպանության համար:
«Մատրիցա»՝ The Matrix
Մոլորակի վրա ամբողջ կյանքը երազ է: Առանց մշտական օգնության՝ արթնանալ դժվար է, իսկ հասկանալ՝ ինչն ինչոց է, առհասարակ անհնար է: Մարդիկ ապրում են ամեն օր՝ չկասկածելով, որ նրանք ընդհամենը էներգիա են:
«Ձանձրացնող մարդը»` Den brysomme mannen
Ֆիլմն ընտրության մասին է: Այն շրջանակների մասին, որոնց մեջ ենք մեզ դնում՝ մուտք գործելով կյանք այնպես, ինչպես ընդունված է: Մեծամասնությունը երազում է աշխատավայրի մասին, որը կունենա լավ տեսարան պատուհանից, սեփական աշխատասենյակի, բնակարանի և ազատ հարաբերությունների: Քաղաքի բնակիչներն ապրում են առանց էմոցիաների, նույնիսկ ժպտում են իներցիայով, այլ ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են ուրախություն պարգևել մեկին: