Էրեբունիում այգին ոչ թե ավիրվում է, այլ բարեկարգվում. շինարարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունիում Ազատամարտիկների փողոցին հարող այգին ոչնչացնելու՝ այսօր առավոտյան տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Այգում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Tert.am -ը: Այժմ այգուց հանվում են քայքայված երկաթբետոնե մեծ սալիկները՝ դրանք նորերով փոխարինելու համար։ “Բարեկարգման աշխատանքները պայմանավորված են գարնան գալու հետ։ Ինչպես տեսնում եք, բարեկարգվում է ոչ միայն այգին, այլ նաև փողոցն ու մայթերը”, – ասել է շինարարներից մեկը։ Ինչպես արդեն հայտնել էինք, այս խնդրի վերաբերյալ այսօր ահազանգել էր բնապահպան Մարիամ Սուխուդյանը, ով իր հերթին այսօր առավոտյան ահազանգ է ստացել Էրեբունի զանգվածում բնակվող բարեկամներից: Նշենք, որ այս մասին “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում բարձրաձայնել է նաև “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ ով խնդրել էր իր բարեկամ բնապահպանական ակտիվիստներին՝ ստուգել տեղեկատվությունը:




Լրահոս