
Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը Կառավարության տան մեծ դահլիճում ՀՀԿ նոր փոխնախագահներ է ընտրել: Նախկին 3 փոխնախագահի փոխարեն ՀՀԿ նախագահը այսուհետ կունենա 5 տեղակալ: ՀՀԿ փոխնախագահներ են ընտրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Խորհրդի նիստում վերընտրվել են ՀՀԿ հանձնաժողովների ղեկավարները: ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի ղեկավար է վերընտրվել Մուշեղ Լալայանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ` Ռուբեն Թադեւոսյանը: Երիտասարդական խորհրդի նախագահ է վերընտրվել Կարեն Ավագյանը, կանանց խորհրդի` Հերմինե Նաղդալյանը: