Ամերիկյան Կեմդեն քաղաքի բնակչուհի Գերտրուդա Ուիվերը ուրբաթ օրը նվեր է ստացել իր 166-ամյակի կապակցությամբ: Գինեսի գրքի համար ուսումնասիրություններ կատարող հերանտոլոգիական խումբը նրան պաշտոնապես ճանաչել է ամենատարեց մարդն ԱՄՆ-ում և երկրորդը` աշխարհում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Թիվ մեկ երկարակյացի «տիտղոսը» ներկայումս պատկանում է 116-ամյա ճապոնուհի Միսաո Օկաոային, որը 4 ամսով Ուիվերից մեծ է:
Ուիվերը ծննդյան վկայական չուներ, սակայն հերոնտոլոգիական խումբը ուսումնասիրել է ԱՄՆ-ում 1900թ. անցկացված մարդահամարի տվյալները և պարզել, որ այն ժամանակ նա 2 տարեկան էր: Այսպիսով պաշտոնապես հաստատվել է, որ նա ծնվել է 1898-ին:
Մինչև վերջերս ԱՄՆ-ի ամենատարեցն էր համարվում Դեթրոյդի 115-ամյա բնակչուհի Ջերալիեն Թելլին, սակայն Ուիվերը նրան երկրորդ տեղ մղեց:
Ուիվերն ամուսնացել է 17 տարեկանում և 4 երեխա է ունեցել, որոնցից ողջ է միայն մեկը և այժմ 93 տարեկան է:
Իր 116-ամյակն Ուիվերը տոնել է ծերանոցում, ուր բնակվում է վերջին 7 տարվա ընթացքում: Այն հարցին, թե ինչն է իրեն օգնել այդքան երկար ապրել, նա պատասխանել է. «Հավատքն առ Աստված, աշխատասիրությունը և սերը մերձավորի նկատմամբ»: