Իսլամիստները երկրորդ անգամ են գրոհել խորհրդարանի շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ նախագահական նստավայրի մոտ, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

ՆԳՆ տվյալների համաձայն, ականապատված մեքենայով մահապարտը ահաբեկիչը ոչնչացվել է նախագահական նստավայրի մոտ, որը մի քանի մետրի վրա է գտնվում դաշնային խորհրդարանի շենքից: Նշենք, որ ահաբեկչության թիրախը խորհրդարանի շենքն էր:

Կառավարական համալիրի պահակախմբի երկու անդամներ զոհվել են, չորսը` վիրավորվել:

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը, որը հանդիսանում է «Ալ Ղաիդայի» մասնաճյուղը:
«Սա խորհրդարանի վրա մեր երկրորդ հարձակումն է, և մենք կանգ չենք առնի», – հայտարարել է խմբի ղեկավարը:




Լրահոս