Գնաճի սպառնալիքները դարձյալ ուժգնացել են: Էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը գների վերանայման նոր առիթ է դարձել:
Armlur.am-ի զրուցակից երևանցիները նույնպես հաստատում էին, որ թանկացումները լայն թափով ընթանում են, ու օգոստոսի 1-ից` հոսանքի նոր սակագնի կիրառման պահից սկսած՝ իրենք ապրանքների ու ծառայությունների արժեքների նոր վերելքի են սպասում:
Մարդկանց մոտ տպավորությունն ընդհանրական է. գնաճը Հայստանում երբևէ կանգ չի առնում, իսկ երբ թանկացումների համար ռեալ հիմքեր են ստեղծվում, ամեն ինչ ավելի լայն ու արագ թափ է ստանում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան