Անդրեյ Օրլովսկին Անտոնիո Սիլվայի հետ ռևանշ մենամարտ կանցկացնի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուս վետերան ծանրքաշային Անդրեյ Օրլովսկին (22-10) հաջորդ մենամարտում հնարավորություն կստանա վրեժխնդիր լինել Անտոնիո Սիլվայից (18-5-1) 4 տարվա վաղեմություն ունեցող պարտության համար:

Ծանրքաշայիններն առաջին անգամ վանդակում բախվել են 2010-ին, երբ Բիգֆուտը դեռ նոր էր սկսում հեղինակություն վայելել, իսկ Օրլովսկին իր կարիերայի ամենավատ շրջանում էր:

Վերջին 9 մարտում Օրլովսկին զիջել է միայն կիսածանր քաշային Էնտոնի Ջոնսոնին (17-4), ընդ որում, մրցաշարի մասնակիցների՝ ժամանակի հետ կապված բացթողնման պատճառով բելարուսը հենց մարտի սկզբում ծնոտի կոտրվածք էր ստացել:

Իր հաղթած 22 մարտից 18-ը Օրլովսկին ավարտել է նախատեսված ժամկետից շուտ, իսկ դրանցից 15-ը` նոկաուտով:

Անդրեյ Օրլովսկին 35 տարեկան է, նրա հասակը 193 սանտիմետր է, քաշը` մոտ 113 կգ, պրոֆեսիոնալ ՄՄԱ-ում ելույթների փորձը` 15 տարի:

Անտոնիո Սիլվան 6 վերջին մարտերից հաղթել է 2-ում, սակայն դրանք եղել են նրա հիմնական մրցակիցները` Թրեվիս Բրաունը (16-2-1) և Ալիստեր Օվերիմը (37-13):

Վերջին մարտի ժամանակ Բիգֆուտը արյունալի ջարդ է սարքել Մարկ Հանթի (9-8-1) հետ, որն ավարտվել է ոչ ոքի արդյունքով, ապա նա տապալել է դոպինգ-թեստը:

Անտոնիո Սիլբան 34 տարեկան է, հասակը` 193 սմ, քաշը՝ ավելի քան 120 կգ: Պրոֆեսիոնալ ՄՄԱ-ում ելույթների փորձը` 9 տարի:

Այս մենամարտը կգլխավորի UFC FIght Night 51 մրցաշարը, որը կանցկացվի սեպտեմբերի 13-ին Բրազիլիայում:




Լրահոս