
Այսօր կեսօրին Հանրապետության Հրապարակում տեղի կունենա բացօթյա ֆոտոցուցահանդեսի բացում` նվիրված հասարակական տրանսպորտի վիճակին:Կազմակերպիչը “Արժանապատիվ տրանսպորտ” նախաձեռնությունն է: “Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն անցած տարվա ընթացքում լուսանկարներով արձանագրել են հասարակական տրանսպորտի վիճակը, որն էլ կներկայացնեն քաղաքացիներին բացօթյա ֆոտոցուցահանդեսի ժամանակ”,-հայտնում է կազամակերպիչն ու կոչ անում այցելել ցուցահանդես՝ նպաստելով տրանսպորտային բարեփոխումների համար պայքարող երիտասարդների աշխատանքին: