Աֆղանստանում գրոհայինները 400 բենզատար են հրկիզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում գրոհայինները բենզինով և նավթով 400 բեռնատար են հրկիզել, որոնք, ենթադրաբար, նախատեսվում էին ՆԱՏՕ-ի զորքերի համար:

Ինչպես տեղեկացրել է CNN հեռուստաալիքը, հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման գրոհայինները:

Գրոհայինների ղեկավարությունն իր հայտարարությունում նշել է, որ հարձակման է ենթարկվել այն բեռնատարերի կանգառը, որոնք վառելիք են մատակարարում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորքերի համար:

Տեղի իշխանությունները համացանցում տեղադրել են հրդեհի լուսանկարները: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս