Շուրջորյա նստացույց Մաշտոցի պուրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում`գիտակցելով որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը և այն չառևտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը և պահանջել ենք ապամոնտաժել այնտեղի շինությունները և բարեկարգել այգին”: Այս մասին “armlur.am” -ին տեղեկացնում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը: “Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացոյցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը և տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլևս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ: Խնդրում ենք արձագանքել բոլոր նրանց ովքեր ուզում են միանալ մեր շուրջօրյա նստացույցին օրվա որևէ ժամի կամ գիշերը: Կարող եք նաև աջակցել նստացույցի մասնակիցներին ձմեռային վրաններով, գետնի սառնությունը պահող կարիմատներով, քնապարկերով, ծածկոցներով, վառարաններով, գրելկաներով, սննդով, մեղրով, դոշաբով, տաք թեյով”:




Լրահոս