Բեն Լադենը կանացի խարդավանքի զոհ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ նախկին թիվ մեկ ահաբեկիչը` Բեն Լադենը, սիրային ինտրիգի զոհ է դարձել` նրան մատնել է իր կանանցից մեկը, – հաղորդում է Daily Mail-ը:  Պակիստանում նրա թաքստոցի կոորդինատները ԱՄՆ հետախուզությանը հայտնել է ահաբեկչի կանանցից մեկը, ով խանդել է ԲԵն Լադենին ավելի երիտասարդ կնոջ նկատմամբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչը միաժամանակ 5 կին ու 20 երեխա է ունեցել: Այն մասին, որ Բեն Լադենին մատնել է իր ամենահարազատ մարդկանցից մեկը, լրագրողներին հայտնել է Պակիստանի բանակի թոշակի անցած զինվորական Շաուկատ Քադիրը, ով համարյա մեկ տարի հետաքննել է թիվ մեկ ահաբեկչի մահվան հանգամանքները: Բեն Լադենի համար բոլոր իմաստներով ճակատագրական սիրեցյալի անունը Հայրիյա Սաբեր է: Լինելով ահաբեկչի ավագ կինը, նա հաճախ տառապում էր այն փաստից, որ ամուսնու ուշադրության կենտրոնում ավելի երիտասարդ կանայք են: Հանցագործը թաքնվում էր իր` Իսլամաբադից 30 կմ հեռավորության վրա գտնվող թաքստոցում, 2 երիտասարդ կանանց հետ: Ամենաերիտասարդը քնում էր իր հետ նույն սենյակում, իսկ մյուսը` հարևան սենյակում: Նման իրավիճակը գոհացնում էր բոլորին, մինչև Բեն Լադենի հարեմին չմիացավ նրա  առաջին կինը: Խանդից կուրացած` Սաբերը հանձնել է ամուսնուն ԿՀՎ- ի գործակալներին:




Լրահոս