Համացանցն օր օրի կլանում է մեր ժամանակը՝ դառնալով կենցաղի անբաժանելի մասը:
Ինտերնետ մատակարարող ընկերությունները վկայում են բաժանորդների թվի շարունակական աճի մասին, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային էջերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է՝ գերազանցելով անգամ ոչ վաղ անցյալում անփոխարինելի համարվող հեռուստատեսությանը:
Գրեթե առանց բացառության Armlur.am-ի զրուցակիցները փաստեցին, որ արվա ընթացքում մեկ-երկու ժամ ամենատարբեր հետաքրքրություններ բավարարելու նպատակով իրենք համակարգչի առաջ են անցկացնում:
Մի մասը լրատվական կայքերն է նախընտրում, մյուս մասը՝ սոցցանցերում է ժամանակ անցկացնում, մյուսներն էլ պարզապես օգտակար ինֆորմացիա են փնտրում համացանյցում:
Կարևոր է և հետաքրքի, որ մարդիկ չեն համարում, թե կախվածություն ունեն ինտերնետից և հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց օրը առանց համակարգչի ու համացանցի անցկացնել: