Թեև փակ տարածքներում գործող երևանյան լողավազանները տարվա բոլոր եղանակներին են գործում, բայց, անկասկած, ամռան ամիսներին այցելուների թիվը զգալիորեն մեծանում է:
Պատճառները մանրամասնելու կարիք, բնականաբար, չկա:
Իսկ թե հայ երիտասարդների որ մասն է օգտվում ամառային այս հաճույքից, armlur.am-ը փորձեց ճշտել հենց իրենցից: Պարզվեց, որ նրանց մի մասն է միայն օգտվում լողավազաններից, այլն էլ՝ միայն ազատ օրերին:
Ժամանցի նման վայրեր չայցելողները նշում էին, որ փորձել են և դժգոհ են մնացել դրանցում առկա սանիտարահիգիենիկ պայմաններից: Հետաքրքիր էր, որ նրանց գների թանկ կամ էժան լինելու մասին մեր զրուցակիցները ոչինչ չնշեցին, թեև երևանյան լողավազանները հայտնի են իրենց առաջարկած ծառայությունների՝ ոչ այնքան մատչելի լինելով: