Հայտնի հոլիվուդյան դերասան Նիքոլաս Քեյջը պապիկ է դարձել: Նորածնի ծնողները` Ուիսթոն Քեյջը և նրա կինը` Դենիելը, տղային անվանել են Լուչիան Ավգուստ Կոպպոլա Քեյջ., տեղեկացնում է Popcornnews-ը:
«Իմ հայրը հրճվանքի մեջ է, – հայտնել է լրագրողներին դերասանի որդին: – Նա երջանի էր, երբ մենք Դենիելի հետ նոր էինք ծանոթացել»:
Ակնհայտ է, որ իր 50 տարեկան հասակում Նիկոլասն արդեն անհամբեր սպասում էր այն պահին, երբ ինքն իրեն կարող է պապիկ անվանել:
Հիշեցնենք, որ դերասանն իր կնոջիջ` Էլիս Քիմից, ունի նաև մի ութամյա որդի: