ՀԱՊԿ-ը բուռն զարգացում է ապրում, եվ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում այսօր անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամների ընդլայնված նիստ: Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: “”ՀԱՊԿ-ը բուռն զարգացում է ապրում, և Հայաստանը` որպես կազմակերպության ակտիվ անդամներից մեկը, ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում: Մենք մտադիր ենք ուժեղացնել ՀԱՊԿ դերը` որպես մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչ””, – ասել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ այսօրվա նիստում քննարկվել են նոր փաստաթղթեր: Ըստ նրա` այդ փաստաթղթերն ունեն կարևոր ռազմավարական նշանակություն, և Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ անցկացվում են քննարկումները: Առաջիկա 1.5-2 ամիսների ընթացքում կանցկացվեն օրենսդիր մարմինների, Արտաքին գործերի նախարարների, ԱԱԽ քարտուղարների նիստեր, որտեղ այդ փաստաղթղթերը նույնպես կդառնան քննարկման առարկա և կներկայացվեն ՀԱՊԿ Խորհրդի նիստում: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այսօրվա քննարկումների ընթացքում նրանք քննարկել են ՀԱՊԿ նոր ռազմավարությունը և հավելել, որ մշակվում է պլանավորման նոր կարգ, որը թույլ կտա էլ ավելի ընդլայնել միջազգային այս կազմակերպության դերն ու կշիռը` ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման տեսանկյունից: 




Լրահոս