
Ուկրաինայի առաջատար մարզական կայքը` football.ua-ն, առաջնության 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է ընդգրկել նաև Դոնեցկի “”Մետալուրգում”” հանդես եկող Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանին, ով բավական լավ հանդիպում անցկացրեց “”Մետալիստի”” (1:1) հետ մրցավեճում: “”Ցանկացած հենակետային կիսապաշտանի համար դժվար է լինում “”Մետալիստի”” դեմ հանդիպումներում: Թեև Թայսոնը ու Կլեյստոն Շավյերը հեռու էին իրենց լավագույն վիճակից, սակայն հնարավոր է, որ դրան նպաստեց հայ կիսապաշտպանը` հաջող գործելով իր գոտում””,- նշել է ուկրաինական կայքը: