Երջանկությունը սկսվում է 45 տարեկանից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի Ուորվիք Համալսարանի գիտնականները պմդում են , որ որքան մարդիկ մեծանում են այնքան երջանիկ են դառնում, գրում է  Daily Mail-ը:Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել ավելի քան 10 հազ ամերիկացիների եւ բրիտանացիների ներգրավմամբ: Հետազոտության ընթացքում հիմական շեշտը դրել են մարդկանց առողջության, սոցիալական եւ հոգեբանական կյանքի վրա: Ելնելով հետազոտության արդյունքներից, նրանք եզրակացրել են, որ երջանկությունը սկսվում է 45 տարեկանից հետո:”Տարեց մարդիկ, ի տարբերություն երիտասարդների  ավելի հեշտ են հաղթահարում դժվարությունները”, – նշել են գիտնականները: Նշվում է նաև, որ նրանք, ովքեր քնում են 6-8 ժամ, ավելի լավ ֆիզիկական եւ հոգեկան առողջություն ունեն, քան նրանք, ովքեր քնում են 6 ժամից պակաս կամ 8 ժամից ավելի:




Լրահոս