
Վթարից մահացել է բոքսի աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Խուլիո Գոնսալեսը,- տեղեկացնում է Fightnews.com-ը: Վթարը տեղի էր ունեցել մարտի 10-ի երեկոյան, Մեքսիկայի Գերերո Նեգրո քաղաքում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն մեքենայի վարորդը, որը բախվել է Գոնսալեսի մոտոցիկլին, ոգելից խմիչքների ազդեցության տակ է եղել: 35 սմյա Գոնսալեսը աշխարհի չեմպիոն էր ճանաչվել 2003 -ի հոկտեմբերի 18-ին:Պրոֆեսիոնալ ռինգում նա 49 մենամարտ է ունեցել, որոնցից 41-ում հաղթել է, 25-ը ավարտել նոկաուտով: