ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ-ԻՑ
ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում ԼՂՀ-ում գործող ընկերությունների ճակատագրի հարցը: Նույնիսկ կա նախնական որոշում, որ առաջիկայում Ղարաբաղում գործող ընկերությունները փոխելու են իրավաբանական իրենց հասցեները՝ գրանցվելով Հայաստանում եւ այդպիսով դառնալով հայաստանյան ընկերության ղարաբաղյան ներկայացուցչություն: Սա հնարավորություն կտա, որպեսզի այդ ընկերությունները եւս ազատորեն օգտվեն ԵՏՄ ընձեռած հնարավորություններից: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի հերքել այս լուրերը: «Սպասեք, օրը կգա՝ բարին հետը»,- ասաց նա՝ չմանրամասնելով իրենց քննարկումների բովանդակությունը: Այսինքն՝ գնալով հստակեցվում է, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմանագծում, այնուամենայնիվ, ինչ-որ ֆորմատով տարաբաժանում է լինելու:

 

 

ԱՆՏԵՍՎԱԾ
ՆԱԽԱԳԱՀ
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ձեւավորելիս Սերժ Սարգսյանն այնտեղ ընդգրկել էր նաեւ Դավիթ Հարությունյանին՝ որպես ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այժմ, երբ Դ. Հարությունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է դարձել, շարունակում է մնալ այդ հանձնաժողովի կազմում, իսկ ահա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայիս նախագահ Հովհաննես Սահակյանը, չնայած իր պաշտոնին, այս առումով անտեսված է։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եւս պետք է ընդգրկված լինի հանձնաժողովում: «Ժողովուրդ»-ը Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ իրեն չեն ընդգրկել հանձնաժողովում: «Մասնագիտական այդ հանձնաժողովը ձեւավորվել է նախագահի հրամանագրով, հետեւաբար՝ այդ լիազորությունները գտնվում են նախագահի լիազորությունների ներքո, հետեւաբար՝ ես որեւէ բան ասել չեմ կարող»,-ասաց նա: Ըստ Սահակյանի՝ երբ Սահմանադրության նախագիծը ներկայացվի ԱԺ, ապա այն կքննարկվի նաեւ իրենց հանձնաժողովում ու իրենք նույնպես մասնակից կլինեն այդ գործընթացին:

 

 

ԱՆՑՅԱԼԻ ՀՈՒՇՈՎ

Պարզվում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում բավականին լուրջ գործառույթ ունի։ «Ժողովուրդ»-ն ընկերության կայքից տեղեկացել է, որ Քոչարյանին է վերապահված «Սիստեմա» ընկերությունում նշանակումների, պարգեւատրումների ու կորպորատիվ ղեկավարման կոմիտեի նախագահի ֆունկցիաները, բացի այդ՝ նա ընկերության՝ Էթիկայի եւ տնօրենների խորհրդի վերահսկման հանձնաժողովի անդամ է: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերհիշել նախագահական իր լիազորությունները:




Լրահոս