Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը հուլիսի 6-18-ը կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:
Եվրոպայի առաջնության առաջին տուրը կանցկացվի հուլիսի 6-ին, վերջին տուրը՝ հուլիսի 17-ին: