ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՊԱՍՏ ԵՆ ՏԱԼԻՍ…

Կառավարության երեկվա նիստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նախագիծ, որն անդրադառնում էր նպաստների հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին:
Ըստ նախագծի՝ սահմանվում է, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաեւ ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում եւ վճարում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքի եւ uոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով: Նշված է, որ նպաստը նշանակվում է ըստ փաստացի բնակության վայրի հասցեի, որը սույն կարգի իմաստով համարվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա հաշվառման վայրը:
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկարգավորվեն ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաեւ այդ նպաստներն ստացող անձանց մահվան դեպքում տրվող թաղման նպաստը նշանակելուն եւ վճարելուն առնչվող հարաբերությունները օրենքին համապատասխան եւ կենսաթոշակների համար սահմանված կարգով, ինչպես նաեւ կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Նշենք նաեւ, որ նախագծի ընդունվելուց հետո բյուջեի եկամուտներում եւ ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող oրը եւ տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:




Լրահոս