
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Ադրբեջանում սեփական գործունեության վերաբերյալ տեղեկատվական բյուլետենում նշված է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4500 անհետ կորածների մասին, գրում է РИА Новости-ն: Նշված է նաեւ, որ 3500 անհետ կորածների ընտանիքները բնակվում են Ադրբեջանում: ԿԽՄԿ-ն հոգեբանական եւ սոցիալական աջակցություն է ցուցաբերել անհետ կորածների ընտանիքներին: Մասնավորապես, ԿԽՄԿ-ի ջանքերով գցվել է 42 կիլոմետրանոց ջրատար, փորվել է 5 արտեզյան ջրհոր, շփման գծում բնակվող մոտ 2500 մարդ ստացել է մաքուր ջուր, 937 ընտանիք ստացել է դրամական օգնություն: