
Լուսանկարն արվել է Կառավարության շենքի մոտ
Բանակում սպանված զինվորների ծնողներն այլեւս որեւէ մեկին չեն հավատում ու ոչ մի կառույցի հետ հույս չեն կապում: Նրանք ամենատարբեր միջոցների են դիմում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելու, եւ հանուն իրենց որդիների սպանության բացահայտման` ժամերով սպասում են այս կամ այն գերատեսչության առաջ, մինչեւ այնտեղ անցկացվող միջոցառումն ավարտվի ու նախարարը դուրս գա: Երեկ եւս բացառություն չէր: