Այսօր համբույրի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հուլիսի 6-ն է՝ տարվա 187-րդ (նահանջ տարիներին՝ 188-րդ) օրը։ 

Տարվա ավարտին մնում է 178 օր։

Այսօր համբույրի համաշխարհային օրն է: Ռոմանտիկ իրավիճակում մարդը համբուրվելու, գրկախառնվեկու, քնքշանք արտահայտելու պահանջ է զգում: Արդյոք այդ արտահայտումները ազդում են մարդու առողջության վրա, վնասում, կամ հակառակը` օգուտ բերում: Քնքշանքի արտահայտումը բուժիչ է մարդու համար:

Ժամանակակից բժշկությունն ապացուցել է, որ օրական մի քանի համբյուր կամ գրկախառնություն բարձրացնում են մարդու իմունիտետը, պաշտպանում շնչառական հիվանդություններից, ամրացնում անոթները և օգնում բարձր ճնշման դեպքում:

Քնքուշ հպումները կրճատում են արյան մեջ այսպես կոչված սթրեսի հորմոնի` կորտիզոլի մակարդակը: Միաժամանակ աճում է սիրո հորմոնի` օքսիտոցինի կոնցենտրացիան: Արտաընտանեկան հարաբերությունները կարող են մահվան պատճառ դառնալ:

Ֆլորենցիայի համալսարանի կլինիկական հոգեբանության մասնագետները պարզել են, որ ամուսնական դավաճանությունը կարող է տղամարդուն ժամանակից շուտ մահվան դուռը հասցնել: Այդ մասին են վկայում 10 տարվա ընթացքում իտալացի տղամարդկանց ուսումնասիրման արդյունքները: Էնդոկրինոլոգները պարզել են, որ նենգությունը սպանում է: Որքան շատ սիրավեպեր է ունենում տղամարդը, այդքան բարձր է նրա վաղաժամ մահվան հավանականությունը:

Նման տղամարդիկ գտնվում են սրտանոթային հիվանդությունների ռիսկայի գոտում: Երկու ճակատող խաղը ուժեղ սթրես և լարվածություն է առաջացնում:

Տեղեկացնենք, որ 1785 թվականին այսօրը դոլարը դարձել է ԱՄՆ դրամական միավորը:

Իսկ 1885 թվականին այսօրը Լուի Պաստյուրը Մայսթեր անունով տղայի վրա հաջողությամբ փորձարկում է կատաղության դեմ ստեղծած վակցինան:

 

 




Լրահոս