
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մարտի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ՀԱՊԿ օրակարգային հարցեր: