Բարսելոնան կօգնի Վալդեսին դատի տալ Մոնակոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնան» իր նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսին առաջարկել է օգտվել ակումբի իրավաբանական բաժնից՝ «Մոնակոյին» դատի տալու հարցում։

32–ամյա ֆուտբոլիստը, ով ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, դեռ ձմռանը «Մոնակոյի» հետ նախնական պայմանագիր էր ստորագրել, սակայն իշխանական ակումբը հրաժարվել է նրա ծառայություններից՝ պատճառաբանելով դարպասապահի առողջական վատ վիճակը:

Դրանից ելնելով կատալոնացի ֆուտբոլիստը մտադիր է դատի տալ «Մոնակոյին», իսկ «կապտանռնագույններն»  այդ հարցում կօգնեն նրան։

Բացի այդ, «Բարսելոնան» 32–ամյա դարպասապահին կտարամադրի իր առողջական կենտրոնը, որպեսզի նա վերջնականապես ապաքինվի մի քանի ամիս առաջ ստացած խաչաձև կապանների ծանր վնասվածքից։ Վալդեսի տրամնադրության տակ կլինի նաև մարզական բազան, որտեղ ֆուտբոլիստը կկարողանա մարզավիճակ պահպանել։




Լրահոս