“2012 փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից”, գրում է “ՀԺ”-ն: Թերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը ասել է, որ օրերս այդ մասին իրեն հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի պետ Յուրա Բադալյանը: “Առաջին վայրկյանից էլ պարզ էր, որ զինվորը սպանվել էր ծառայակցի կողմից, քանի որ վիրավորում ստացել էր որովայնի շրջանում: Հակառակորդի դիպուկահարը նման վնասվածք տեխնիկապես հասցնել չէր կարող”,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը` նշելով, որ ծառայակիցը Ադիբեկյանի վրա կրակել է 7 մետրից: “ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Յուրա Բադալյանի խոսքը, ասաց միայն, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնելու բան դեռ չունի, Ադիբեկյանի սպանությունից հետո անմիջապես քրգործ է հարուցվել սպանության հոդվածով, և պաշտոնապես հայտարարվել է, թե սպանության հեղինակը հակառակորդի դիպուկահարն է”,- հավելում է թերթը:
20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից. ՀԺ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ