ԲԱՐԻ ԳՈՐԾՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 12.30-ի սահմաններում, Երեւանից Չարենցավան տանող ավտոճանապարհին` Չարենցավանի սկզբնամասում, հանկարծակի հրդեհ է բռնկվել «ԿՎԶ 1» մակնիշի 23 ՏՏ 498 համարանիշի ավտոբուսում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուսանողական այդ ավտոբուսն Աբովյանից ուսանողներին անվճար Երեւան էր տեղափոխում: Բարեբախտաբար, տուժել է միայն վարորդը, որն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեսակետ կա, որ ավտոբուսը պատահաբար չի հրդեհվել, այլ դրա հիմքում կա քաղաքական ենթատեքստ: Զարմանալի զուգադիպությամբ, վերջերս տարբեր առիթներով խոչընդոտվում էր ԲՀԿ-ի նշանով այդ բարեգործական ավտոբուսների երթեւեկությունը, եւ դրանց վերաբերյալ մեծ աղմուկ էր բարձրացել: Պատճառն այն է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ բոլորովին վերջերս ՀՀԿ-ին անդամակցած իր սանիկի` Պալաչ մականունով հայտնի գծատեր Արթուր Հարությունյանի հարաբերությունները բավականին լարված են: Ու հիմա շատերը հակված են կարծելու, որ հրդեհն այդ հակասությունների արդյունքն է: Սակայն Ա.Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը կապ չունի տեղի ունեցածի հետ ու ցավում է պատահարի արդյունքում վարորդի վիրավորվելու համար:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս