ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի անդամ երեք կուսակցություններ` Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ»-ը, Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք եւ պատիվ»-ը եւ Սոս Գիմիշյանի «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ»-ը, որեւէ թեկնածու չեն առաջադրելու ՀԱԿ համամասնական ցուցակում եւ չեն մասնակցելու ԱԺ առաջիկա ընտրություններին: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Սակայն կուսակցությունների ղեկավարները ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստում հայտարարել են, որ անկախ այդ ամենից, իրենք ակտիվ կերպով աջակցելու են Կոնգրեսին նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես նաեւ տեղամասերում վստահված անձանց մակարդակով ընտրությունները վերահսկելու հարցում: Ինչ վերաբերում է Կոնգրեսի համամասնական ընտրացուցակին, ապա այն դեռեւս կազմված չէ: Հիշեցնենք, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստում որոշվել էր ընտրացուցակ կազմելը լիազորել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:




Լրահոս