ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 միջնակարգ դպրոցում աշակերտներից պահանջել են ներկայացնել իրենց տանը բնակվող չափահասների անձնական տվյալները: «Ժողովուրդ»-ի լրագրողն այցելել, ապա նաեւ զանգահարել է դպրոց` ներկայանալով պատահական աշակերտներից մեկի ծնողի անունով եւ հետաքրքրվել. «Մենք ՀՀԿ անդամ ենք ու ցանկանում ենք իմանալ` արդյոք ՀՀԿ-ի համար են վերցնում տվյալները»: Դպրոցի փոխտնօրենը պատասխանել է. «Այո՛, իհարկե Հանրապետականի համար է, եթե Ձեզ համար դժվար չէ, ուղարկե՛ք ցուցակը, մեր դպրոցը, դե գիտեք, Հանրապետական ուղղվածությամբ է` Միրիջանյան, Գալուստ Սահակյան բան»: Երբ կրկին ճշտեցինք, թե արդյոք մեր ձայները կգնան ՀՀԿ-ին, փոխտնօրենը բացատրեց. «Չէ՛, Հանրապետականի կողմնակիցներին ենք ուղղակի հաշվում, թե չէ ընտրություններին Դուք ում ուզում եք` ընտրելու եք, մենք ուղղակի կողմնակիցներին ենք հաշվառում»: Բայց չէ՞ որ մենք ՀՀԿ-ի կողմնակիցը չենք, ինչպե՞ս եք հաշվառում:




Լրահոս