Ըստ «Երկիր»-ի` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է ամեն ինչ անել Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ) Աբովյանի քաղաքապետ «դարձնելու» համար: Սաշիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, արձագանքելով այդ հրապարակումներին, ասաց. «Ես Պալաչի հետ ընդհանրապես կապ չունեմ, իրա հետ ինձ ծանոթացրել ա Գագիկ Ծառուկյանը մոտ 10 տարի առաջ: Հիմա ես Պալաչի հետ կապ չունեմ եւ ընդհանրապես չեմ էլ ուզում էդ հարաբերությունների մեջ մտնեմ: Հանգիստ գրե՛ք, որ ոչ մեկին չեմ հովանավորում, ու Աբովյանի հարցն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Ի՞նչ գործ ունեմ»:
ՊԱԼԱՉԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ