ԻՐԵՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՅԴ-ական Արշավիր Կարապետյանին պատկանող տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքին, երեկ հայտարարել էր, որ դա դեռ չի նշանակում, թե այդ ամենը պատկանում է նրան: Ավելին, նա ասել է, որ Արշավիր Կարապետյանի եւ այդ զենքի հետ կապ ինքը չի տեսնում, չկա այդ մասին փաստող որեւէ ապացույց: Բայց  նա նաեւ նշել է, որ Հայաստանի տարածքում պատերազմից շատ զենք  է մնացել, իսկ Արշավիր Կարապետյանը եղել է ազատամարտիկ, ունի բազմաթիվ շքանշաններ: Վահան Հովհաննիսյանը երեկ «ծայրագույն անհավանական» է համարել ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:




Լրահոս