ՀԱՄԱՄԻՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե համամիտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքի ելույթի հետ: «Միանշանակ համամիտ եմ առաջին նախագահի կարծիքի հետ, որ պարոն Օսկանյանի մուտքը ԲՀԿ պայմանավորված չէ որոշ մարդկանց ստվերներով, ու խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ում որեւէ անձանց ազդեցություն չփնտրել»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Զոհրաբյանը: Ի դեպ, ըստ նրա` ԲՀԿ-ի հետ ընտրություններին միասին գնալու նոր առաջարկներ կան նաեւ այլ ուժերից: Սակայն Զոհրաբյանը չցանկացավ ասել, թե որոնք են այդ ուժերը` նշելով, որ թող դա լինի անակնկալ:




Լրահոս