Շաբաթ օրը Լեհաստանում վթարի է ենթարկվել պարաշյուտային մասնավոր դպրոցին պատկանող փոքր ինքնաթիռ, որի արդյունքում մահացել է 11 մարդ, մեկ մարդ հրաշքով փրկվել է:
Փրկարարները «PAP» լրատվական գործակալությանը հայտնել են, որ ժամանելով դեպքի վայր՝ օդանավի մոտ հայտնաբերել են երեք մարդ, որոնցից մեկը դեռ ողջ է եղել:
«Դժբախտաբար, նա միակ մարդն է, ով ողջ է մնացել վթարի արդյունքում»,- CNN-ին հայտնել է ոստիկանության խոսնակը:
Ավելի ուշ ինքնաթիռի բեկորների տակ հայտնաբերվել են մյուս 9 մարդկանց դիերը:
Ինքնաթիռի վթարի պատճառը դեռ հայտնի չէ: