Մրցաշարին շատ լուրջ եմ տրամադրված. Գրիգոր Աշուղբաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրիգոր Աշուղբաբյան. Ծնվել է 17 հուլիս, 1986 թ. Էջմիածնում: Մանկությունն անցկացրել է Էջմիածնում: 14 տարեկանէ եղել, երբ  ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան:

7 տարի այնտեղ բնակվելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրիա` Վիեննա, որտեղ էլ մինչ օրս ապրում է: 7 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով` կարատե մարզաոճով:

Այնուհետև սկսել է մարզվել քիքբոքսինգով: 21 տարեկանից զբաղվում է «Ընդհանուր մենամարտեր» մարզաձևով: Ծանոթանալով Արմայթինգ ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանի հետ, սկսել է մարզվել և մինչ օրս էլ մարզվում է «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայում»:

Գրիգորը WFC վարկածով աշխարհի չեմպիոն է: Վլադիվոստոկ քաղաքում մասնակցելով  «Draka» կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարին` ճանաչվել է հաղթող:

International Sport Karate Association (ISKA)` եվրոպայի առաջնության ժամանակ 2 անգամ ճանաչվել հաղթող: Գրիգոր Աշուղբաբյանը բազմաթիվ մրցաշարերի հաղթող է: Շարունակում է բարձր պահել հայոց եռագույնը տարբեր երկրներում:

«Հաշված օրեր են մնացել, և ես շուտով կլինեմ Հայաստանում, քանի որ մասնակցելու եմ  «ArmFC — 13» մրցաշարին: Մրցաշարին  տրամադրված եմ շատ լավ ու շատ լուրջ:

Մենամարտերի ժամանակ ես լցվում եմ հատուկ էներգիայով և ես երբեք էլ վախի զգացում չեմ ունեցել: Յուրաքանչյուր մարզիկ, եթե ուզում է հաջողության հասնել, նախ պետք է կանոնավոր մարզվի, մարզումներին վերաբերվի լուրջ, լսի մարզչի խորհուրդները և պետք է փորձի մենամարտերի ժամանակ իր կատարած սխալները ուղղել` հաջորդ մենամարտերում չկրկնելու համար: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ուժ և քաջություն:

Իմ հաջողության բանալին` մարզվել ու էլի’ մարզվելն է: Մրցաշարին մասնակից մեր հայ մարտիկներին մաղթում եմ առանց վնասվածքների մենամարտեր,  անկոտրում կամք և ամենակորևորը` հաղթանակ», — ասաց Գրիգոր Աշուղբաբյանը:




Լրահոս