ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամռանը ձվի պահանջարկը նվազում է, իսկ հավերը շատ ձու են ածում. ուստի պետք է պլանավորվի ձվի արտադրությունը»:

Սերգո Կարապետյան aravot.am

Միրգ-բանջարեղենի հարցը իբր թե լուծվեց, հիմա էլ հերթը հասել է հավերին: Բայց թե ինչպես պետք է Սերգո Կարապետյանը հավերի ձվատվության խնդիրը կանոնակարգի, մի փոքր դժվար է պատկերացնել: Եթե թռչունները «նախընտրում» են հատկապես ամռան ամիսներին ավելի շատ ձու ածել, Սերգո Կարապետյանը հավերի՞ն պետք է համոզի ձվատվության ծավալները ձմռանը մեծացնել, թե՞ մարդկանց պետք է հորդորի թարխունի սեզոնին ավելի քիչ հավկիթ ուտել: Ամեն դեպքում, գյուղնախարարի մտքի յուրաքանչյուր փայլատակում հարստացնում է նրա մտքի գոհարների շտեմարանը: Իսկ թե հավերն ինչքանով կանսան նրա հորդորներին, ամռանը կերեւա:




Լրահոս