Ներկայացել է որպես ԵՊՀ դասախոս և գումարներ հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի բնակիչ, 48-ամյա Լ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայացել է Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղաքացիներից խոշոր գումարներ է հափշտակել՝ դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում հերթագրվելու ու բնակարան տրամադրելու պատարվակով:

Ըստ մեղադրանքի՝ Լաուրա Խաչատրյանը ներկայանացել է որպես ԵՊՀ-ի դասախոս, Երևան քաղաքի Ծ.Աղբյուր 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու և բնակարան տրամադրելու պատրվակով, չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ վերցրել է խոշոր չափերի գումարներ և խարդախությամբ հափշտակել:

Արդյուքնում՝ դասախոս ներկայացած կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն), իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:




Լրահոս