«Ընտրագրավի չափը ողջամիտ է»:
Տարօրինակ է, որ գնահատականը հնչում է ոչ թե նրանց կողմից, ովքեր պետք է 8 մլն դրամ վճարեն, այլ նման վճարաչափ սահմանած կառույցի ղեկավարի: Իսկ ավելի կոնկրետ, կուսակցությունները նշված թվի մասին իմանալուն պես շփոթվեցին ու մեկ-երկու օր միասնաբար դժգոհեցին ԿԸՀ-ի որոշումից: Այս իմաստով գնահատականն արդեն հնչել է, բայց Տ.Մուկուչյանը, ամփոփելով իր որոշումը, ոչ թե ձգտում է մեղմել կարծիքներն ու արդարացումներ գտնել, այլ ուղիղ հակառակ կարծիքն է հայտնում: Հասկանալի է, որ ընտրությունների կազմակերպման ծախսերը պետբյուջեի հաշվին չպետք է իրականացվեն, բայց 8 մլն դրամ կորզելով` շատերի նախընտրական բյուջեն գրեթե կսպառվի: