Հունիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհիմնարկների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվում են ռոտավիրուսային պատվաստումներ՝ 2014 թվականի ապրիլի 15-ից հետո ծնված երեխաների շրջանում, համաձայն պատվաստումների պետական օրացույցի:
Պատվաստումներ ստանում են այն երեխաները, որոնք հակացուցումներ չունեն և մանկաբույժի կողմից ստացել են պատվաստման թույլտվություն: Հունիս ամսվա ընթացքում պատվաստվել են 140 երեխա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:
ԼՂՀ Առողջապահության նախարարություն