ԿԱՅՔԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոսկեպար գյուղի տարածքում` հայ-ադրբեջանական սահմանի եզրին, գտնվում է VI-VIIդդ Ս. Աստվածածին եկեղեցին, որի կողքին էր ադրբեջանական Աշաղի Աքսիբարա (Ներքին Ոսկեպար) գյուղը: Ժամանակին ադրբեջանցիները ցանկացել են եկեղեցին սեփականացնել եւ  ներկայացնել որպես մզկիթ: Նրանց այդ սեւ գործին  չի խանգարել Նոյեմբերյանի շրջանի կոմունիստ ղեկավարներից մեկը: Ոսկեպարցիները պատմում են, որ իրենց համագյուղացի, Անդրանիկ Զորավարի զինվոր Դուրախան Մանուչարյանը եկեղեցու մոտ համարձակ կերպով բռնել է Նոյեմբերյանից եկած կուսակցական ղեկավարի կրծքից` գոչելով. «Եկեղեցին ո՞նց ես տալիս թուրքերին, իմ ծնողները թաղված են այստեղ»:
Անդրանիկի զինվորը կանխել է հայոց եկեղեցու իսլամացումը: Դրանից հետո` 1975-1977թթ.-ին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է: Սակայն այս հինավուրց, հոյակերտ կոթողի պատմությունն աղավաղված է ներկայացնում Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, որտեղ նշված է. «ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար, կարիք ունի վերանորոգման»: Այսպիսով` եկեղեցին «երիտասարդացել է» 13 դարով` 6-րդ դարից «հասնելով» 19-րդ դար:




Լրահոս