ԿԱՏԱԿԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՑԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ կատակը բուժում է ցավը: Ըստ նրանց` ծիծաղի ժամանակ օրգանիզմում արտադրվում են հատուկ քիմիական միացություններ: Հետազոտության ընթացքում գիտնականները կամավորներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբին 15 րոպե անընդմեջ ցուցադրել են ծիծաղ առաջացնող հոլովակներ, իսկ երկրորդ խմբին` ձանձրալի հաղորդաշարեր, որից հետո մասնակիցներն անցել են ցավին դիմանալու ստուգմանը: Պարզ է դարձել, որ այն մարդիկ, որոնք ծիծաղել էին, նրանք ավելի երկար են դիմացել ցավին, քան նրանք, որոնք դիտել են ձանձրալի տեսանյութեր:




Լրահոս