Կիևում ձերբակալվել է ՌԴ բանտից փախած մանկապիղծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ուկրաինացի ոստիկանների համատեղ հետաքննչական աշխատանքի արդյունքում Կիևում ձերբակալվել և Ռուսաստանին է հանձնվել բռնաբառությունների համար մեղադրվող 43-ամյա Եվգենի Լիտովչենկոյին։ Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ ծառայությանը։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, Լիտովչենկոն մեղադրվում է ՌԴ-ի և Ուկրաինայի տարածքում անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների իրականացնելու մեջ։ Նա հասցրել է Ուկրաինայի տարածքում ևս նմանատիպ հանցագործություններ իրականացնել:

Եվգենի Լիտովչենկոյին, պայմանավորվածության համաձայն, կարտահանձնվի Ռուսաստան։




Լրահոս