«ԱՐՄՄՈՆՈ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ մարտի 5-ը Երեւանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 10-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը. «Այս տասը տարիները ցույց են տալիս, որ փառատոնը կայացել է, դարձել մեր մշակութային իրականության մի մասը»: Հոբելյանական 10-րդ տարեդարձին հատուկ ՀՀ մշակույթի նախարարության հրավերով փառատոնին մասնակցում է Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը` Լիտվայի մշակույթի փոխնախարար Դեւիդաս Ստանպոնկուսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Լիտվայի մշակույթի նախարարության կանցլեր Նոմեդա Զենկենեն եւ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը:




Լրահոս