«Աստղային պատերազմների» նոր ֆիլմի նկարահանումները երկու շաբաթով հետաձգվել են այն պատճառով, որ ամերիկյան դերասան Հարիսով Ֆորդը հունիսին կոտրել էր ոտքը:
Այդ մասին կիրակի հայտնել են Walt Disney Company-ի ներկայացուցիչները: Նրանք պարզաբանել են, որ երկշաբաթյա դադարը նախատեսվում է օգոստոսին:
Չնայած դրան, «Աստղային պատերազմների» չորրոդ մասի պրեմիերան կկայանա նախատեսված ժամկետին` 2015թ.-ի դեկտեմբերին:
Հունիսի կեսերին՝ նկարահանումների ժամանակ, Ֆորդի ոտքին էր ընկել «Միլլենիում ֆալկոն» տիեզերական նավի դուռը: Ինչպես տեղեկացրել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը, Ֆորդի ապաքինումը կտևի մոտ երկու ամիս, հայտնում է ИТАР-ТАСС-ը: